Հանդիսավոր պայմաններում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հանձնեցինք անվանական կրթաթոշակների հավաստագրեր։

«Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի կողմից կրթաթոշակներ են սահմանվել օլիմպիական խաղերի չեմպիոններ Ալբերտ Ազարյանի, Արմեն Նազարյանի, Արթուր Ալեքսանյանի, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի, ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրի Բաբայանի, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանի, IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անուններով։ Հավաստագրերը հանձնեց «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նախագահի հայրը՝ Գագիկ Մուրադյանը։ 

ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Ալբերտ Մնացականյանի անվան կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց նրա որդին՝ Տիգրան Մնացականյանը։

Բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների համար անվանական կրթաթոշակներ են սահմանվել նաև ձյուդոյի համամիութենական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ Հովհաննես Սարգսյանի, Հայաստանում ձյուդոյի հիմնադիր Թելման Քոչարյանի, երկարամյա ձյուդոյի մարզիչ և մեր բուհի դասախոս Անդրանիկ Անդիկյանի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախկին նախագահ Լևոն Հայրապետյանի, ՀՖԿՍՊԻ երկարամյա դասախոս, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Աբրահամյանի, Տոտոգոյմինգ ընկերության ամբասադոր– սպորտի դեսպաններ Միհրան Հարությունյանի և Դավիթ Մանոյանի անուններով։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև բուհի հիմնադիր ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե հուշամեդալով պարգևատրման արարողությունը։ Հուշամեդալների արժանացան ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՖԿՍՊԻ ցիկլիկ մարզաձևերի դոցենտ, Վաչիկ Ավթանդիլյանը, բուհի շրջանավարտներ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի տնօրեն Սմբատ Օհանյանը, Հայաստանի լողի ազգային հավաքականի երկարամյա մարզիչ Միսակ Գաբրիելյանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Գրիգոր Սիմոնյանը։

Ազգանուն անուն հայրանունԿուրսՄասնագ.Արդյունարար ՄՈԳԿրթաթոշակ
 Գևորգյան Ալա Արթուրի3մ/մ95.97Ալբերտ Ազարյան
 Սիմոնյան Տիգրան Սևակի4Ազ.ըմբշ.89.90Յուրի Բաբայան
 Մանուկյան Հարություն Կարենի4Ազ.ըմբշ.89.67Ստեփան Սարգսյան
 Միսակյան Ռազմիկ Վարազդատի4Ազ.ըմբշ.87.38Ալբերտ Մնացականյան
 Գալստյան Գեղամ Գալուստի3Ազ.ըմբշ.85.80Մարտին Բերբերյան
 Ամոյան Մալխաս Բիմբաշի3հհ/ըմբշ.92.08Արմեն Նազարյան
 Խաչատրյան Շանթ Արտակի4հհ/ըմբշ.91.13Արթուր Ալեքսանյան
 Մարգարյան Սերինե Հովիկի3ս/բո92.79Լևոն Հայրապետյան
 Ամիրջանյան Հրայր Արամի3ձ/դո90.22Անդրանիկ Անդիկյան
 Ավետիսյան Հրաչյա Աշոտի4ձ/դո87.67Թելման Քոչարյան
 Իսրաելյան Յուրի Արմենի3ձ/դո83.13Հովհաննես Սարգսյան
 Մանուկյան Լիանա Ռուդիկի4Բռնց.93.09Ալբերտ Մնացականյան
 Հովհաննիսյան Տելման Վարդանի4Բռնց.92.16Արթուր Աբրահամ
 Գալստյան Անյուտա Շահենի3ֆ/բոլ93.36Ալբերտ Աբրահամյան
 Սողոմոնյան Սոնա Շմավոնի4Լրագ․96.70Միհրան Հարությունյան
 Գրիգորյան Տաթևիկ Արամի4Կինեզ․95.47Դավիթ Մանոյան