ՀՖԿՍՊԻ–ն Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ կանցկացնի «Ներգրավված քաղաքացի» դասընթացը:

Նպատակը՝ ինտերակտիվ ուսուցման մեթոդներով քաղաքացիների ակտիվության խթանումն է, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ նրանց գիտելիքների ամրապնդումը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

Դասընթացավարներն են՝ ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, Մարզական լրագրության ամբիոնի վարիչի ժ/պ Արևիկ Բաղդասարյանը և Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Հասմիկ Ավագյանը:  

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի մարտի 15-ը լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/k69zRnYYGHihh2iy6

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր։