ՀՖԿՍՊԻ Կարիերայի բաժինը բուհի ուսանողների և շրջանավարտների համար տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Դիջիթեյնի, ներկայացուցիչների հետ։

Դիջիթեյնի տարբեր ստորաբաժանումների մասնագետներ ներկայացրեցին ընկերության գործունեության ուղղությունները, առկա աշխատատեղերը, Դիջիթեյնում կարիերայի զարգացման հեռանկարները, տեղեկացրեցին երիտասարդ ձեռներեցների տեխնոլոգիական կենտրոնի մասին:

Մասնակիցներից մի քանիսը տեղում դիմեցին Դիջիթեյնում աշխատանքի անցնելու համար

ՀՖԿՍՊԻ ուսանողների և շրջանավարտների կարիերայի աջակցման համար նախատեսված նման հանդիպումները շարունակական են լինելու։