ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ Աննա Սարգսյան, Ալեն Երեմյան, Արտյոմ Մանուկյան, Մարիամ Ավետիսյան կազմով, դարձել է աշխարհի 13–րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվող արագ շախմատի համալսարանական գավաթի առցանցխաղարկության 3–րդ մրցանակակիր։
Խաղարկությունն անցկացվել է ինը մրցափուլով, մրցմանը մասնակցել է 691 թիմ։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և թիմի մարզչին։