Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով գումարված 1–ին նիստում ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հոգաբարձուների խորհրդի քարտուղար՝ ՀՖԿՍՊԻ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Վարինկա Ավագիմյանը։
Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի հիմնադիր, հայկական սպորտի երախտավոր Հարություն Յավրյանին ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանձնել է բուհի 75–ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ։