Այսօր տեղի ունեցավ 2021 թվականին մարզական ձեռքբերումների արդյունքում ձևավորված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։
Մեր գործընկեր Տոտոգեյմինգ ընկերության կողմից սահմանված դրամական պարգևներին արժանացան ՀՖԿՍՊԻ ուսանողներ Մալխաս Ամոյանը` 750.000 ՀՀ դրամ, Վարազդատ Լալայանը՝ 500.000 ՀՀ դրամ, Արսեն Հարությունյանը՝ 250.000 ՀՀ դրամ, Լիանա Գյուրջյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Հրաչյա Պողոսյանը, Հրայր Ալիխանյանը, Շանթ Խաչատրյանը, Արթուր Բազեյանը և Աննա Սարգսյանը՝ 100.000–ական ՀՀ դրամ։