ՀՖԿՍՊԻ Մարզչամանկավարժական ֆակուլտետի ուսանող Սյուզաննա Թեյմուրազյանն իր՝ «Արտադրական մարմնամարզությունը որպես աշխատակիցների աշխատունակության բարձրացման միջոց» (Производственная гимнастика как способ поднятия работоспособности у работников) զեկույցով հաջողությամբ հանդես է եկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ 2021» համաժողովում։
Ծրագիրը յուրահատուկ հնարավորություն է հայաստանյան բուհերի ուսանողների համար՝ ներկայացնելու իրենց նախագծերը պետական համակարգում և բիզնես ոլորտում:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը: