Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել է հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերում։
ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչներ Վահե Նազարյանը (վոլեյբոլ), Արևիկ Ճշմարիտյանը (բասկետբոլ) և Մխիթար Վարդանյանը (բասկետբոլ) լավագույնն են ճանաչվել իրենց մարզաձևերում:
Հաղթողներին հավաստագրեր, գավաթներ և դրամական պարգևներ են հանձնել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Նշենք, որ հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով անցկացվել են աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ։

- 13 Dec
- 2021