Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի միջև այսօր կնքված համագործակցության հուշագրի համաձայն սպորտային հոգեբանության ոլորտում կիրականացվեն համատեղ գիտական և ուսումնական ծրագրեր։

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը և ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը կարևորել են հոգեբանության, առողջ ապրելակերպի դասընթացների շրջանակներում հոգեկան առողջության ապահովման գործընթացում ֆիզիկական ակտիվության դերի և նշանակության վերաբերյալ պրակտիկ թեմաների դասավանդումը, հոգեկան առողջության պահպանման գործընթացում ֆիզիկական ակտիվության բաղադրիչի կիրառման և ներդրման կարևորությունը, ինչպես նաև դրանց կիրառելիության վերաբերյալ տեղեկատվական միջոցառումների կազմակերպումը։