Կարևորելով աշխատակազմի մոտիվացիայի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել ենք ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, ՄՌԿ փորձագետ Արաքսյա Դավթյանին։

Հանդիպմանը մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներ։ Հետաքրքիր և բովանդակալից դասախոսության համար Արաքսյա Դավթյանին հանձնել ենք ՀՖԿՍՊԻ շնորհակալագիր։