Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել ենք ՌԴ Սանկտ–Պետերբուրգի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարանի Ագեևցի անվան սոցիալ–հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Քաջիկ Օհանյանին։
Քաջիկ Մարտիրոսովիչի զեկույցի թեման վերաբերվում էր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ոլորտներում մարդկային ռեսուրսների կառավարման մեջ սոցիալ–հումանիտար տեխնոլոգիաներին։
Մեր անվանի հայրենակցին դասախոսության համար շնորհակալագիր հանձնեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

- 30 Nov
- 2021