Հայկ Մարտիրոսյանին և Աննա Սարգսյանին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցին կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական օնլայն առաջնության հաղթողի ոսկե մեդալները։ Մեդալները Հայաստանի շախմատի ֆեդերացիային փոխանցել էր ՖԻԴԵ–ն։ Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը ՀՖԿՍՊԻ–ի մագիստրատուրայի 2020 թվականի շրջանավարտ է, իսկ Աննա Սարգսյանը դեռ սովորում է 3–րդ կուրսում։ Ի դեպ, ՀՖԿՍՊԻ շախմատի հավաքականը 2021թ․ Հայաստանի ուսանողական խաղերի բացարձակ չեմպիոն է, կանանց և տղաների անհատական առաջնությունների հաղթողները նույնպես ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչներն են՝ Մանուիլ Պետրոսյանը և Աննա Սարգսյանը։