Մասնակցե՛ք 2021 թվականի նոյեմբերի 22-ից 26-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպվող «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացներին։

Դասընթացները կազմակերպվում է Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Դասընթացները նախատեսված են 44 օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից  տուժած, Արցախից եկած ուսանողների և ներգաղթյալների համար:

Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ հետաքրքրված անձիք։

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, ձեռնարկատիրության, բիզնեսի մոդելավորման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ:

Գրանցվել կարող եք՝ հղումով

Զանգահարելով՝ (+374 10) 56-74-25, (+374 98) 12-12-94

Գրելով՝  arpymkrtchyan@polytechnic.am , r.hovsepyan@polytechnic.am