Սիրելի’ ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Դուք մշտապես եղել եք մեր երկրի առաջադեմ հատվածը, համարձակ մասնակցել համաշխարհային մարտահրավերների հաղթահարմանը և մեր երկրին սպառնացող վտանգների դիմագրավման գործընթացներին։ Այո՛,արդիական գիտելիքներով և համարձակգաղափարներով հարուստ երիտասարդներն են մեր երկրի զարգացման և առաջընթացի գրավականը: Թե ինչպիսին կլինի մեր հայրենիքը վաղը՝ մեծապես պայմանավորված է նաև ձեր երազանքներով, նապատակասլացությամբ և հավակնոտ գաղափարներով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ՝ուժ, եռանդ, կամք և նպատակների իրականացում։