«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 18 որոշմամբ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմների անդամ Շամիլ Անվյարովի Տարպիշևին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում։

Պատվավոր պրոֆեսորի դիպլոմը Շամիլ Տարպիշևին հանձնել է ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ «Մեծ է Շամիլ Անվյարովիչի դերը թենիսի զարգացման գործում՝ խորհրդային, հետխորհրդային երկրներում և ողջ աշխարհում։ Նա այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ռուսաստանի դաշնության ազգային և Միջազգային օլիմպիական կոմիտեների ղեկավար կազմում։ Որպես Հայաստանի միակ մասնագիտական մարզական բուհ ուրախ ենք, որ պարոն Տարպիշևը դարձավ նաև ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսոր։ Նոր սերունդը վաստակաշատ մասնագետից սովորելու շատ բան ունի»,– իր խոսքում նշել է ռեկտորը։