Հոկտեմբերի 20-ից 23-ը Դուշանբեում տեղի ունեցավ «Օլիմպիական սպորտ և Սպորտ բոլորի համար» 27-րդ միջազգային գիտական կոնգրեսը, որին մասնակցում էին 14 համալսարաններ և գիտական կենտրոններ 7 երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Մոլդովա, Ուկրաինա և հյուրընկալ երկիրը՝ Տաջիկստան։Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Ռուսաստանի Դաշնային հանրապետության սպորտի նախարար Մատիցին Օլեգը և ֆիզիկական կուլտուրայի բուհերիր միջազգային ասոցիացիայի նախագահ Կաիրատ Զակիրյանովը։
Ներկա 12 ռեկտորներից 7–ը ստացան Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի Պատվավոր դոկտորի կոչում, այդ թվում ՀՖԿՍՊԻ ռեկտոր, մ․գ․թ․ պրոֆեսոր Դավիթ Խիթայանը, ինչպես նաև ՌԴ սպորտի նախարար Մատիցին Օլեգը, ֆիզիկական կուլտուրայի բուհերիր միջազգային ասոցիացիայի նախագահ Կաիրատ Զակիրյանովը։
Հայաստանի պատվիրակության անդամ՝ հ․գ․թ․ պրոֆեսոր Հարություն Բաբայանը հանդես է եկել որպես «Օլիմպիական ժառանգությունը հումանիտար կրթության համակարգում» գիտական ուղղության մոդեռատոր և զեկույց ներկայացրել «Անտիկ դարաշրջանում հայ ժողովրդի օլիմպիական ժառանգությունը և պատմամշակութային արժեքները » թեմայով։
- 26 Oct
- 2021