ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  
ք. Երևան, Ալ. Մանուկյան 11«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
ՊԱՇՏՈՆԸ`  
«Մարզական լրագրության» ամբիոնի վարիչ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`  

  •  ամբիոնի ռազմավարական ծրագրի մշակում,
  •  ամբիոնի աշխատանքների համակարգում,
  •  ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքների կազմակերպում և ղեկավարում
  •  ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպում և ղեկավարում,
  •  ամբիոնում ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման
  •  նկատմամբ վերահսկողություն

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  •  Բարձրագույն կրթություն
  •  Գիտական կոչում և աստիճան
  •  Առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ
  •  Հայերենի և անգլերեն կամ ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
  •  Համակարգչի իմացություն (MS Office, Internet tools)

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 20.10.2021թ.
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ՝
Հայտարարված մրցույթով հետաքրքրված անձինք «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտ» հիմնադրամի Մարդկային ռեսուրսների կառավարման և ընդհանուր բաժին են
ներկայացնում կամ hr@sportedu.am էլեկտրոնային հասցեին են ուղարկում հետևյալ փաստաթղթերը՝
1) ամբիոնների կամ գիտական, հետազոտական կենտրոնների կողմից առաջադրվելու դեպքում՝
որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմումը,
2) առաջադրված թեկնածուների գրավոր համաձայնությունները․
3) ինքնակենսագրություն (CV),
4) բարձրագույն կրթությունը հավաստող փասթաթղթերի (վկայական, դիպլոմ, հավաստագիր և այլն)
պատճեն(ներ)ը,
5) գիտական աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը,
6) տպագրված գիտական, մեթոդական աշխատանքների կամ գյուտերի հաստատված ցանկը,
7) գիտամանկավարժական աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթը,
8) պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ, եթե առկա են,
9) վերապատրաստման կամ որակավորման բարձրացման վկայականների, դիպլոմների պատճեն(ներ)ը,
եթե առկա են
10) թեկնածուի՝ ամբիոնի զարգացման 5 տարվա ծրագիրը (հայեցակարգ):