ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
ք. Երևան, Ալ. Մանուկյան 11
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
ՊԱՇՏՈՆԸ`
«Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի» դեկան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ՝ 09:00-17:30
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
- Ֆակուլտետի ուսումնական և գիտական գործընթացի ղեկավարում
- Ֆակուլտետի ռազմավարական ուղղությունների սահմանում և վերջիններիս իրականացման
- վերահսկողության իրականացում
- Ֆակուլտետի ամբիոնների աշխատանքի նկատմամբ ընդհանուր վերահսկողություն
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- Բարձրագույն կրթություն
- Պրոֆեսորի կամ դոցենտի կոչում՝ գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճանով
- Առնվազն 5 տարվա գիտամանկավարժական փորձ
- Հայերենի և անգլերեն կամ ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
- Համակարգչի իմացություն (MS Office, Internet tools)
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 20.10.2021թ.ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ՝
Հայտարարված մրցույթով հետաքրքրված անձինք «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտ» հիմնադրամի Մարդկային ռեսուրսների կառավարման և ընդհանուր բաժին են
ներկայացնում կամ hr@sportedu.am էլեկտրոնային հասցեին են ուղարկում հետևյալ փաստաթղթերը՝
1) Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
ամբիոնների կամ լաբորատորիաների կողմից առաջադրվելու դեպքում՝ որոշումը,
ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմումը,
2) առաջադրված թեկնածուների գրավոր համաձայնությունները,
3) ինքնակենսագրություն (CV),
4) բարձրագույն կրթությունը հավաստող փասթաթղթերի (վկայական, դիպլոմ, հավաստագիր և
այլն) պատճեն(ներ)ը,
5) գիտական աստիճան(ներ)ը և գիտական կոչում(ներ)ը հաստատող փաստաթղթերի
պատճեն(ներ)ը,
6) տպագրված գիտական, մեթոդական աշխատանքների կամ գյուտերի հաստատված ցանկը,
7) պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ, եթե առկա են,
8) թեկնածուի՝ ֆակուլտետի զարգացման, 5 տարվա ծրագիրը (հայեցակարգ):