ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  

ք. Երևան, Ալ. Մանուկյան 11

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  

Իրավական ապահովման բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  

Իրավախորհրդատու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ՝ 09:00-17:30

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`  

Ինստիտուտի իրավական բնույթի հարցերի ապահովում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան ներքին իրավական ակտերի մշակում, իրավական խորհրդատվություն, ինստիտուտի շահերի պաշտպանություն դատարաններում և պետական և այլ մարմիններում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

☑️  մասնակցել Ինստիտուտի ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին

☑️  մշակել իրավական բնույթի ձևաթղթեր, փաստաթղթեր

☑️  տալ իրավաբանական եզրակացություն ներկայացված իրավական ակտերի ինստիտուտի անունից կնքվող պայմանագրերի և այլ իրավական բնույթի փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ

☑️  ներկայացնել ինստիտուտի շահերը դատարաններում, պետական և այլ մարմիններում

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

☑️  բարձրագույն իրավաբանական կրթություն, մագիստրոսի աստիճանը ցանկալի է

☑️  հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացությունը պարտադիր է, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն

☑️  մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է

☑️  ՀՀ կրթության,  ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ աշխատանքային օրենսդրութան և հարակից այլ իրավական այլ ակտերի իմացու­թյուն,

☑️  տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն,

☑️  համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու  հմտություն,

☑️  աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15.10.2021թ.

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝

Հետաքրքրվող անձինք իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել hr@sportedu.am էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «Իրավախորհրդատու»:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: