Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ,
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը վերահավատարմագրման գործընթացում է։ Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում են տարատեսակ հանդիպումներ հաստատության ներքին և արտաքին շահակիցների հետ սույն թվականի սեպտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10։40-11։30-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 28-ը՝ նամակ գրելով փորձագիտական խմբի համակարգող Անահիտ Տերտերյանին (էլ. հասցե՝ anahit.terteryan@anqa.am):