‼📣Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա  ‼📣Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլ –––––––––––––––––––––––––––––––––––––––––

📑Անհրաժեշտ փաստաթղթեր

🔸Անձնագրի պատճեն

🔸Զինգրքույկի պատճեն

🔸Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի)

🔸 Վճարման կտրոն – մագիստրատուրայի ընդունելության վճար 5000 ՀՀ դրամ
Հաշվեհամար՝ 11817065324000 (վճարել բանկում)

🔸Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

🔸 Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),

‼Այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ընդունվում է համապատասխան տեղեկանք` դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին:

⏳Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 2-ից 27-ը ներառյալ

🗓Մագիստրատուրայի ընդունելության հարցազրույցը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 30-ին։