🎉Դե ինչ, ՀՖԿՍՊԻ–ում մեկնարկեց շա՜տ երկար սպասված «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոց նախագիծը։ Բուհում խաղաղ, պարզ ու լուսավոր տրամադրություն է։Ռեկտոր Դավիթ Խիթարյանը ողջունեց Փոքրիկ Օլիմպիկներին՝ ուրախությամբ հայտնելով, որ իրենց գալով նոր գույներ ու տրամադրութուն են բերել։Երեխաները հանդես եկան երաժշտական և սպորտային ցուցադրական համարներով։Միջոցառման գործընկեր anzhelika_kids ընկերությունը նվեր քարտեր հանձնեց Օլիմպիկներին։Ծրագրի նպատակները շատ կարևոր են երեխաների զարգացման՝ կիրթ ու պատասխանատու անհատի ձևավորման համար։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

👉 Մեր առջև դրված նպատակային խնդիրներն են

● Ինքնաճանաչման և ինքակառավարման հմտությունների զարգացում,

● Ինքնուրույնության և պատասխանատվության զարգացում,

● Կազմակերպչական և կառավարչական հմտությունների ձևավորում,

● Ստեղծագործական պոտենցիալի ակտիվացում,

● Հաղորդակցման հմտությունների զարգացում,

● Օտար լեզուների ուսուցում,

● Տրամաբանական և վերլուծական մտածողության զարգացում,

● Առողջ ապրելակերպի հմտությունների և կարողությունների ձևավորում և զարգացում,

● Սպորտային տուրիզմի էլեմենտների ուսուցում,

● Մոտիվացիայի զարգացում և այլն…

🤔 Դե ինչ, հետաքրքրե՞ց,

🙂 Մենք առաջարկում ենք ամենաօգտակար կրթական ծրագրերը, որոնք նպաստում են երեխաների համակարգային և համապարփակ զարգացմանը:Եթե Ձեր փոքրիկը դեռևս Օլիմպիկ չէ, և փնտրուրմ եք ամռան արձակուրդները հետաքրքիր և զարգացնող օգտագործելու տարբերակ, ապա « Փոքրիկ Օլիմպիկ»–ը Ձեզ է սպասում։Սիրով կընդունենք ձեր բալիկներին մեր կրթական տաճարում:

👇 Հետաքրքրող հարցերը`

📩elen.abrahamyan@sportedu.am էլ.հասցեին

📞 Հեռ: 010553310 ( 305, 308)

🌐https://sportedu.am/archives/5558…