Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք:
Օրվա խորհրդի շրջանակներում #ՀՖԿՍՊԻ–ի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի միջև կնքվեց երկկողմ համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպման միջոցով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (վերականգնողական, առողջարանական և այլն) բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացում
։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի պնդմամբ մարզիկներն այժմ էլ ավելի ոգևորված կլինեն: Նա նշեց, որ կենտրոնի բացումից հետո ակնկալում են նորանոր հաղթանակներ սպորտի բնագավառում:Նորաբաց ծառայությունը ներառում է ֆիզիկական վիճակի գնահատում` հիվանդությունների և վնասվածքների ախտորոշում, ինչպես նաև` շարունակական հսկողության ապահովում` նեղ մասնագիտական խորհրդատվությամբ և լաբորատոր գործիքային հետազոտությունների իրականացմամբ:Սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունքում պետպատվերի շրջանակներում բուժման հնարավորություն կունենան պատանեկան, երիտասարդական և հավաքական թիմերի մարզիկները:
Այս կառուցողական և շատ կարևոր համագործակցությունների արդյունքում մենք ունենալու ենք սպորտային առողջ և ամուր ապագա։