Զբոսաշրջություն՝ Սպորտային տուրիզմ
#ՀՖԿՍՊԻ–ն հայտարարում է ընդունելություն Մագիստրոսական նոր կրթական ծրագրում
ԿԱՐԵՎՈՐ Զբոսաշրջություն բաժնում գործում է ուսման վարձի եկամտահարկից փոխհատուցման օրենք–––––––––––––––––––––––––––––––––––––
Անհրաժեշտ փաստաթղթեր
Անձնագրի պատճեն
Զինգրքույկի պատճեն
Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի)
Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
Այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ընդունվում է համապատասխան տեղեկանք` դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հունիսի 1-25-ը (ներառյալ):
Մագիստրատուրայի ընդունելության հարցազրույցը տեղի կունենա ս.թ. հունիսի 30-ին, ժամը 12։00-ին Գիտխորհրդի նիստերի դահլիճում:
Դիմումները ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ուսումնագիտական բաժին (Գայանե Թամրազյան), հեռ.` (010) 55-33-10(1-64):
#ԱրիՀՖԿՍՊԻ
Մե՛զ հետ կերտիր, քո՛ ապագան․․․