Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա անվճար հիմունքով, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն՝ Գ.00.09 թվանիշով «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ: 

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  1. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին). 
  2. օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ). 
  3. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում. 
  4. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի). 
  5. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում): 

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 28-ը (ներառյալ): Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետ է սահմանվում ս.թ. հուլիսի 6-ը: 

Դիմումները ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ուսումնագիտական բաժին (Գայանե Թամրազյան), հեռ.` (010) 55-33-10(1-64):