Սույն թվականի մայիսի 4-7-ը ՀՖԿՍՊԻ-ի բռնցքամարտի դահլիճում տեղի ունեցավ 2020թ․ Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ուսանող–մարզիկների հիշատակին նվիրված պատանիների բռնցքամարտի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Երևանի և մարզերի 14 ակումբների 76 մարզիկներ։ Մրցավարությունն անաչառ իրականացրեցին բացառապես Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի առկա և հեռակա ուսուցման 25 ուսանողները։ Եզրափակչում ներկա էին հերոս տղաների ծնողները, հարազատները, ՀԲՖ–ի նորընտիր նախագահ Հ․Հովսեփյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Ս․Գասպարյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Ռ․Մեհրաբյանը, երիտասարդների ավագ մարզիչ Կ․Աղամալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Ս․Աբրահամյանը։ 15 քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները, մրցավար–ուսանողները ռեկտորի կողմից պարգևատրվել են պավոգրերով և մեդալներով։ Ֆեդերացիայի նախագահը հաղթողներին պարգևատրեց բռնցքամարտի ձեռնոցներով, իսկ Ս․Աբրահամյանը Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնին պարգևատրեց գավաթով՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։
Մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու հարցում Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնին աջակցել են ինստիտուտի ռեկտոր պարոն Դ․Խիթարյանը և ՖԻՄԱ–ն։
Մրցանակային տեղեր գրաված մարզիկների ցանկը՝