Փետրվարի 10-14-ը Իտալիայում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցելու են նաև մեր ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները: Մինչ մեկնելը, ազատ և հունահռոմեական ոճի մարզիկները հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և մարզիչների հետ:
Սակայն սա միակ առիթը չէր, որի համար հավաքվել էին: Քննարկման առաջնահերթ խնդիրներից էր նաև գիտելիքներով հարուստ մարզիկ պատրաստելը:
Պարոն Դ. Խիթարյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Բուհն այսուհետ իր առջև նպատակ է դնում ուշադրություն դարձնել մարզիկների կրթվածության մակարդակին և ամեն ինչ կանի, որ հմտություն ձեռք բերելուն զուգահեռ մարզիկները ստանան նաև մասնագիտական գիտելիքներ»:
Հանդիպման ավարտին ռեկտորի պաշտոնակատարն հաջողություն և մարտական տրամադրվածություն մաղթեց մարզիկներին ու մարզիչներին` ակնկալելով հաղթական վերադարձ: