ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտի կառավարում» մասնագիտության մագիստրանտների համար, «Առաջնորդությունը և թիմային կառավարումը սպորտում» առարկայի շրջանակներում, «Սպորտի կառավարման իրական փորձառության առանձնահատկությունները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը։
Պարոն Աղբալյանը խոսել է սպորտի կառավարման տեսական գիտելիքները և իրական գործունեությունը արդյունավետորեն համատեղելու փորձառության, սպորտում մարդկային գործոնի և կոնֆլիկտների արագ հանգուցալուծման կարևորության մասին։ Բանախոսը ներկայացրել է մարզիկների մոտ մոտիվացիայի բարձրացման, ինչպես նաև բյուջեի կառավարման և հովանավորների ներգրավման ոլորտներում իր փորձառությունը։
Սպորտի կառավարման տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ դասախոսությունների կազմակերպման նախաձեռնությունը ՀՖԿՍՊԻ–ի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դասախոս, բուհի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տվյալների հավաքագրման և վերլուծության կառավարման կենտրոնի ղեկավար Կարինե Քոչարյանին է։

