Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի պետական ինստիտուտի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դասախոս, մ.գ.թ. Արման Ավետիսյանը Էրազմուս+ դասախոսական շարժունության ծրագրի շրջանակներում 5–օրյա դասախոսություններով հանդես է գալու Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան Ֆիզիկական դաստիարակության ակադեմիայում։

Արման Ավետիսյանը դասախոսություններ է կարդալու Ֆիզիկական դաստիարակության Կառավարում, կազմակերպում և էկոնոմիկա մասնագիտության ուսանողների համար։

Դասախոսությունների թեմաներն են՝ «Սպորտային կազմակերպությունների ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն», «Սպորտային կազմակերպության համար բազմաշերտ ռազմավարության մշակում», «Ռազմավարության գնահատում և ընտրություն», «Սպորտային կազմակերպություններում անձնակազմի կառավարում» և «Սպորտային միջոցառումների պլանավորում և կազմակերպում»: