Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2026-2027 նոր ուսումնական տարվա համար։

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 30%-ի չափով՝ (ՀԿՀ կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720․000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողների, ովքեր սովորում են ՀԿՀ–ի կողմից նախընտրած մասնագիտություններով։։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2026 թվականի սեպտեմբերից 1–ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ։

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15,3,7 կամ 75 միավոր է։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/?showModal=1

Մրցույթն անցկացվում է մարտի 2–ից մինչև ապրիլի 30–ը ներառյալ։