Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն գործընկերներից մեկը՝ Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանը (ՌՄՕՀ), 2026-2027 ուսումնական տարվա համար հայտարարում է անգլերեն լեզվով դասավանդվող սպորտային կառավարման մագիստրոսական ծրագրով սովորել ցանկացող դիմորդների համար:

Սպորտային կառավարման մագիստրոսական (MSA) ծրագիրը դասավանդվելու է ՌՄՕՀ-ի Սոչիի ժամանակակից կամպուսում՝ 2026 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2027 թվականի հունիսի 18-ը:

Երկու բուհերի երկարատև գործընկերության արդյունքում ՌՄՕՀ-ն առաջարկում է նաև MSA ծրագրով կրթաթոշակ ՀՖԿՍՊԻ–ի մեկ թեկնածուի համար: Կրթաթոշակը հոգում է ուսման վարձը, կեցությունը՝ երկտեղանոց 3-աստղանի հյուրանոցում և (մոտ) 10,000 ռուբլի ամսական կրթաթոշակ։

Ցանկացողները կարող են դիմել ՀՖԿՍՊԻ Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժին՝ ներկայացնելով անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (B2 մակարդակ), բակալավրի դիպլոմ (բարձր առաջադիմությամբ) և մոտիվացիոն նամակ:

Դիմելու վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի 20-ն է: