Հրավիրում ենք մասնակցելու Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) 2026 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված միջազգային սեմինարներին և նստաշրջաններին, որոնք կկայանան Օլիմպիայում (Հունաստան) հետևյալ ժամկետներում՝
● 66-րդ միջազգային նստաշրջան երիտասարդ մասնակիցների համար (06․06-18․06 2026թ.)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026թ․ փետրվարի 27–ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ 2026թ․ մայիսի 15–ը։
● 33-րդ միջազգային սեմինար՝ ասպիրանտների համար (03․07 – 25․07․2026թ.)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026թ․ ապրիլի 30-ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ 2026թ․ հունիսի 15–ը։
● Մագիստրոսական կրթության 2026-2027 ուսումնական տարվա ծրագիր 3 կիսամյակ տևողությամբ։
Մասնակցության համար ՄՕԱ-ի որևէ լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն) իմացությունը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՖԿՍՊԻ–ի Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժին` հեռախոս 010 55 33 10 (122)։

