ՀՖԿՍՊԻ–ի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դասախոս Արման Ավետիսյանի և ՖԴՏ, մեթոդիկայի և ԱՖԿ ամբիոնի դասախոս Յուրա Գրիգորյանի համահեղինակած հետազոտական հոդվածը տպագրվել է Ֆիզիկական դաստիարակության և սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIEPS) կողմից թողարկվող ամենամյա գրքում։ 2025 թվականի թեմատիկան էր` «Համատեղելով ֆիզիկական դաստիարակության տեսությունն ու մեթոդիկան» (Bridging Theory and Practice in Physical Eduaction):
Գրքում ընդգրկված հոդվածները ներկայացնում են իրենց երկրների ֆիզիկական կուլտուրա առարկայի չափորոշիչները` տեսական գիտելիքների բովանդակության տեսանկյունից, ինչպես նաև մասնագետների տեսական գիտելիքներ փոխանցելու կարողությունները և ֆիզիկական դաստիարակության գործընթացում ունեցած տեսական գիտելիքահեն հետազոտությունները:
Արման Ավետիսյանը նաև գրքի խմբագիրների առաջարկությամբ գրախոսելու է այլ երկրների մասնակիցների հետազոտությունները:
ՀՖԿՍՊԻ–ն արդեն ստացել է առաջարկություն 2026 թվականի պարբերականում բուհի ներկայացուցիչների աշխատանքների տպագրման վերաբերյալ։ Հաջորդ տարվա գրքի հիմնական թեման է` «Նորարարությունը ֆիզիկական դաստիարակության մեջ» (Innovations in Physical Education):

