ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի ունեցավ հեծանիվների՝ որպես երթևեկության այլընտրանքային տարբերակների կիրառման մշակույթի ձևավորմանը միտված հանրային արշավի ծրագրի վերաբերյալ իրազեկման միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին գտնվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ, ՀՖԿՍՊԻ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հասմիկ Ավագյանը, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր բուհի ուսանողներին, դասախոսներին և աշխատակիցներին ներկայացրել են հեծանիվը որպես առօրյա փոխադրամիջոց կիրառելու մշակույթի, հեծանիվից օգտվելու անվտանգության կանոնների, հեծանիավավարումը որպես առողջ ապրելակերպի բաղադրիչի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց հանդիսանալու վերաբերյալ հիմնական ուղերձները։

Ինչպես նշել են բանախոսները, հանրային արշավի տարբեր փուլերում յուրաքանչյուր գերատեսչության՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ներգրավվածության և գործունեության շնորհիվ հնարավոր կլինի բուհերի և մասնագիտական կրթության ծրագրերով սովորողների ու աշխատակիցների մոտ ձևավորել և ամրապնդել առողջ ապրելակերպի խրախուսման և հեծանիվը որպես երթևեկության այլընտրանքային տարբերակ օգտագործելու գաղափարները։