Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և «Հայաստանի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և բուժական ֆիզկուլտուրայի մարզաառողջարարական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Սահակ Խաչատրյանը հուշագիր են ստորագրել հետագա համագործակցության վերաբերյալ։
Հուշագրով նախատեսվում է իրականացնել համատեղ հետազոտություններ և ուսումնասիրել պրակտիկ թեմաներ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և մարզաառողջարարական ֆիզկուլտուրայի ոլորտներում։
Կողմերը համագործակցելու են նաև բուժական և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի գիտամեթոդական բազայի ձևավորման, հատուկ կարիքներով երեխաների համար մատչելի ծառայությունների մատուցման, ինչպես նաև ուսանողների պրակտիկաների և գործնական դասերի կազմակերպման ուղղությամբ։

