Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել էինք «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի ներկայացուցիչներին։

Բուհի ուսանողները ծանոթացել են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին և այն հնարավորություններին, որոնք ընձեռվում են Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի անդամներին։

Ուսանողների համար կազմակերպվել են վարժություններ, որոնց ընթացքում նրանք փորձել են կիրառել առաջնորդության շարժման վերաբերյալ իրենց ներկայացված գաղափարները։