Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և աշխարհի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանն այսօր հուշագիր են ստորագրել համագործակցության վերաբերյալ։
Հուշագրի նպատակն է իրականացնել մարզիչների և սպորտի ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրեր, ինչպես նաև սպորտային գիտության և մեթոդաբանության ոլորտում համատեղ հետազոտություններ։
Կողմերը քննարկել են նաև համատեղ մրցաշարերի և կրթամարզական միջոցառումների կազմակերպման, միջազգային փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահական և ֆիզիոթերապևտիկ նորարական մեթոդների ներդրմանը վերաբերող հարցեր։

