Սիրելի՛ ուսանողներ, հրավիրում ենք մասնակցելու Ղազախստանի Աբայ Միրզախմետովի անվան Կոկշետաուի համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվող ուսանողների ակադեմիական շարժունության դրամաշնորհային ծրագրին՝ բակալավրիատի հետևյալ կրթական ծրագրերում՝

. Մանկավարժություն և հոգեբանություն
. Նախադպրոցական կրթություն և դաստիարակություն
. Մարդկային ռեսուրսների կառավարում
. Էկոլոգիա
. Մշակութային և հանգստի միջոցառումներ
. Տրանսպորտի, երթևեկության և տրանսպորտային գործողությունների կազմակերպում

Դրամաշնորհային ծրագիրը ներառում է մասնակցի ուսման վարձը և բնակությունը ուսանողական հանրակացարանում։

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2025թ.-ի դեկտեմբերի 20-ը փաստաթղթերը (անձնագիր, ակադեմիական տեղեկանք և մոտիվացիոն նամակ), պետք է ներկայացնեն ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժին կամ ուղարկեն առցանց՝ io@sportedu.am էլեկտրոնային հասցեին։

Հավակնորդներից ընտրված մեկ մասնակից հնարավորություն կունենա 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում սովորել Ղազախստանի Աբայ Միրզախմետովի անվան Կոկշետաուի համալսարանում։