Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեկնարկել է «Գիտությունը սպորտում, արդի հիմնախնդիրներ» գիտաժողովը՝ նվիրված բուհի 80–ամյակին։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը։ Նիստում համանախագահում էին հ․․գ․թ․, պրոֆեսոր Հ. Ա. Բաբայանը և մ․գ․թ․, դոցենտ Ա. Լ. Հակոբյանը։
Գիտաժողովի 1–ին օրվա ուղղություններն էին՝
· «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության մանկավարժահոգեբանական հայեցակետերը»
· «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բժշկակենսաբանական հայցակետերը»։
«Պատանի ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստության ուսումնասիրությունը և դրանց բարելավման ուղիները» թեմայով հանդես է եկել Մ․ Է․ Նիկոյանը, Ս. Հ. Դանիելյանի և Ն. Խ. Պետրոսյանի հեղինակած «Լեռնային պատրաստության ներդրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներում» թեման ներկայացրել է Ն. Խ. Պետրոսյանը։ Գ․ Ժ․ Միքայելյանի զեկույցի թեման էր «Նետումների տեխնիկայի կատարելագործման մեթոդիկան հանդբոլում», Ե․ Ս․ Հակոբյանի և Ա․Ա․ Կովալյովայի «Влияние многолетних занятий оздоровительной физической культурой на пластичность движений женщин зрелого и пожилого возраста» համատեղ թեման ներկայացրել է Ե․ Ս․ Հակոբյանը։ Ի․ Հ․ Պողոսյանի զեկույցի թեման էր՝ «The influence of emotional intelligence on the decision-making process of elite wrestlers»։ «Մրցակցային գործունեության ազդեցությունը բարձրակարգ ըմբիշների սրտի ռիթմի տատանողականության և վեգետատիվ կարգավորման վրա», Մ․ Ռ․ Սարգսյանի, Վ․ Ղ․ Գեղամյանի և Մ․ Ռ․ Ասատրյանի թեման ներկայացրել է Մ․ Ռ․ Սարգսյանը, իսկ Ա. Վ. Ավետիսյանի և Լ. Կ. Խաչիկյանի «Պեկինից Փարիզ․ օլիմպիական փորձը և հեռանկարները․ թեման՝ Ա. Վ. Ավետիսյանը։
Գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի նաև վաղը՝ հոկտեմբեր 22–ին։