Արտերկրի դիմորդների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումն իրականացվել է ամբողջությամբ առցանց եղանակով։
ՀՖԿՍՊԻ–ում առկա և հեռակա ուսուցման համակարգում սովորելու համար այս տարի դիմել են Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից և Լիբանանից, Ավստրիայից, ընդհանուր թվով 19 դիմորդ։
Սփյուռքը ներկայացնող մեր հայրենակիցները սովորելու են «Բռնցքամարտ», «Ֆիթնես», «Ազատ ոճի ըմբշամարտ», «Փրկարարական գործ», «Ֆուտբոլ» «Բասկետբոլ», «Գեղասահք» և «Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտություններով։