Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել էինք «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» խորագրով միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՀՖԿՍՊԻ–ի գործընկեր բուհերի ներկայացուցիչներին։
Հյուրերն այցելել են ՀՖԿՍՊԻ–ի «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոն և գրադարան, եղել են բուհի թանգարանում, ծանոթացել՝ ինստիտուտի և հայկական սպորտի պատմության վերաբերյալ ցուցանմուշներին։