Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) Մարզախաղերի ամբիոնի մարզադահլիճում մեկնարկել է բուհի 80 ամյակին նվիրված ֆուտզալի մրցաշար։
Ուժերն են չափելու ՀՖԿՍՊԻ–ի, «Արարատ» ՖԱ–ի վետերանների, «Ֆուտբոլասեր բժիշկներ» ՀԿ–ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանական զորքերի ներկայացուցիչներից կազմված թիմերը։
Մրցաշարի նպատակն է առողջ ապրելակերպի և սպորտի մասսայականության գաղափարների տարածումը և քարոզչությունը։
Խաղերն անցկացվելու են շրջանաձև ձևաչափով, մրցաշարի հաղթողը որոշվելու է հավաքած ընդհանուր միավորների հանրագումարով։