Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարանի Սպորտի ֆակուլտետի դասախոս Նատալյա Գժեբիշն ավարտեց «Erasmus+ Mobility» ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում անցկացրած դասախոսությունների շարքը։
Փորձառու դասախոսը կիսվել է իր գիտելիքներով, ներկայացրել՝ լեհական համալսարանում դասավանդվող և արդիական նշանակություն ունեցող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները ֆիզիկական ակտիվության վերաբերյալ», «Մարզիկների հետազոտման մեջ օգտագործվող կենսաքիմիական մարկերները», «Մարզումների բեռնվածությունը՝ լակտատի շեմ և էներգետիկ գոտիներ» և «Ֆիզիկական ակտիվության ազդեցությունը մարմնի վրա»։
ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել տիկին Գժեբիշին բուհի ուսանողների և դասախոսների հետ իր հարուստ գիտելիքներով կիսվելու համար և նրան է հանձնել ծրագրին մասնակցության հավաստագիր։