«Erasmus+ Mobility» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի պետական ինստիտուտում դասախոսություններ է կարդալու Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարանի Սպորտի ֆակուլտետի դասախոս Նատալյա Գժեբիշը։
Այսօր Նատալյա Գժեբիշը հանդիպել է ռեկտոր Տիգրան Սիմոնյանի և պրոռեկտորների հետ, այցելել է «ՍպորտԿԱԲ» գիտահետազոտական կենտրոն, եղել է ինստիտուտի թանգարանում, ծանոթացել՝ բուհի 80–ամյա պատմության և ձեռքբերումների մասին վկայող ցուցանմուշներին։