Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարումը այսուհետ անհրաժեշտ է իրականացնել բացառապես բանկային փոխանցման միջոցով:

Այն պայմանավորված է վճարման հավաստիությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն ունենալու հստակ պարզել ուսանողի անունը և ազգանունը, վճարման նպատակը, վճարումն ստացող կրթական հաստատության անվանումը։

Խնդրում ենք հաշվի առնել, որ այլ եղանակներով (օրինակ՝ վճարային տերմինալների միջոցով) կատարված վճարումների դեպքում հաճախ առաջանում են խնդիրներ տվյալների նույնականացման գործընթացում։ Ուստի վճարումներ կատարել միայն այն բանկային տվյալներով, որոնք տրամադրվում են կրթական հաստատության կողմից։

Շնորհակալություն համագործակցության և կարգապահության համար։