Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մեծ ուրախությամբ հյուրընկալեց 1984 թվականի շրջանավարտներին։
Այցի ընթացքում նրանց ողջունեց ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը և շնորհակալություն հայտնեց, որ պահպանում են իրենց կապը հարազատ բուհի հետ և մաղթեց նրանց առողջություն, նորանոր հաջողություններ։
Միջոցառման շրջանակում շրջանավարտների հետ խորհրդանշական դաս ացկացրեց Մ․գ․դ․ պրոֆեսոր Ֆրունզ Գաբրիելի Ղազարյանը։ Նրանք հնարավորություն ունեցան շրջելու իրենց հարազատ բուհով, եղան ինստիտուտի թանգարանում։