ՀՖԿՍՊԻ-ի 2-րդ կուրսի ուսանողներ Մանե Մնացականյանը և Աննա Պողոսյանը հունիսի 8-ից 12-ը Ղազախստանի Աբայ Միրզախմետովի անվան Կոկշետաուի համալսարանում մասնակցել են «Կայուն զարգացման նպատակներ» (SDGs) ամառային դպրոցին։

Ծրագիրը նախատեսված էր այն ուսանողների, երիտասարդ հետազոտողների և դասախոսների համար, ովքեր պատրաստ են մշակել և իրականացնել նորարական ծրագրեր ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs) համապատասխան։

Ամառային դպրոցի ծրագիրը ներառում էր.
Վարպետության դասեր մատուցված տարբեր ոլորտների միջազգային փորձագետների կողմից.
Թիմային մարտահրավերներ և ինտելեկտուալ խաղեր՝ ուղղված ստեղծագործ և համագործակցային զարգացմանը.
Ցանցային կապեր (Networking) տարբեր երկրների ակադեմիական և մասնագիտական համայնքների ներկայացուցիչների հետ:

Ուսանողների մասնակցությունը իրականացվել է ղազախական համալսարանի հետ կնքված հուշագրի շրջանակներում։

Մասնակիցներն ընտրվել են ըստ ուսման առաջադիմության: