Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը:
Տեղերի ձևավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի www.grants.hesc.am համակարգի միջոցով՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը, ժամը 18։00։
Հայտերի ներկայացման ընթացակարգը.
1. Գիտական թեմա ղեկավարող անձը.
● ասպիրանտուրայի հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է հետբուհական կրթական ծրագիր իրականացնող հաստատության գիտական խորհրդին կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ ստորաբաժանմանը,
● ստանում է եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է թեմայի արդիականությունը և տվյալ հաստատությունում այն իրականացնելու նպատակահարմարությունը,
● www.grants.hesc.am համակարգում ներմուծում է եզրակացությունը և լրացնում հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ կայքում պահանջվող տվյալները,
● հայտն ուղարկելուց հետո համակարգում ձևավորված և ծածկագիր ստացած հայտի տիտղոսաթերթը ներկայացնում է հաստատությանը, որտեղ իրականացվելու է հետազոտությունը։
2. Հաստատությունը․
● www.orgs.hesc.am համակարգի միջոցով ստուգում է հաստատության ցանկում ներառված հայտերում առկա տեղեկատվությունը,
● հաստատության հայտերը քննարկվում և հաստատվում են գիտխորհրդի կողմից,
● Հաստատությունը մեկ ընդհանուր փաթեթով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացնում ամփոփոված հայտերը՝ նշելով հաստատության առաջնահերթությունները,
3. ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատրաստում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Նախագիծը պատրաստելիս հաշվի է առնվելու.
● Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի www.grants.hesc.am համակարգում հավանական գիտական ղեկավարի հայտի առկայությունը,
● Հաստատության կողմից հավանական գիտական ղեկավարների ներկայացրած հայտերին տրված առաջնահերթությունը,
● Գերատեսչությունների հայտերը,
● Հաստատության ներկայացրած առկա և հեռակա տեղերի քանակը,
● Հավանական գիտական ղեկավարի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) տպագրված հոդվածների առկայությունը, հոդվածների քանակը, Հիրշի ինդեքսը և այլն։
● Հավանական գիտական ղեկավարի ընթացիկ ասպիրանտների և հայցորդների թիվը (ընթացիկ տարում ավարտող ասպիրանտների ու հայցորդների առկայությունը հաշվի չի առնվում):