ՀՖԿՍՊԻ–ի գրադարանում տեղի ունեցավ Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանի «Կրտսեր դպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին բուհի դասախոսներ և ուսանողներ, ոլորտի մասնագետներ։

Նոր ձեռնարկը նպատակ ունի ամրապնդել կրտսեր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության գործընթացը՝ տրամադրելով ժամանակակից, մեթոդապես հիմնավորված և մանկավարժորեն ադապտացված նյութեր։ Ձեռնարկն իրենից ներկայացնում է տարիքային առանձնահատկություններին համապատասխան վարժանքների հավաքածու, մանկավարժական մեթոդների և խաղային մեթոդների համադրություն։

Հեղինակ Արտակ Ստեփանյանը ներկայացրել է ուսումնական նյութի կառուցվածքը, հիմնական նպատակները և կիրառման հնարավորությունները դպրոցական ծրագրերում։