Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Պրիկամյեի օլիմպիական ակադեմիայի և Չայկովսկու անվան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ակադեմիայի կողմից կազմակերպված ուսանողների և երիտասարդ գիտնականների XIV միջազգային գիտական համաժողովին։
Համաժողովի թեման էր՝ «Համալսարանական սպորտ. ազգի առողջությունն ու բարգավաճումը»:
Մասնակից ուսանողները և երիտասարդ գիտնականները գիտական զեկույցներ են ներկայացրել հետևյալ ոլորտներում՝
● Ուսանողական սպորտի պատմական, մշակութային և սոցիալական ասպեկտները։
● Տեսություն և պրակտիկա սպորտային մարզումների ժամանակակից համակարգում։
● Ֆիզիկական դաստիարակությունը, առողջությունը և սպորտային տեխնոլոգիաները զանգվածային ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգում։
● Ուսանողների ֆիզիկական ակտիվությունը և առողջությունը։
«Տեսություն և պրակտիկա սպորտային մարզումների ժամանակակից համակարգում» կատեգորիայում իր զեկույցն է ներկայացրել նաև ՀՖԿՍՊԻ-ի ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար Վարդան Հարությունյանը: